Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ես վախկոտ չեմ». Լուկաշենկոն հայտնել է, որ չի պատրաստվում փախչել երկրից

811
Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ., 15:00
«Ես վախկոտ չեմ». Լուկաշենկոն հայտնել է, որ չի պատրաստվում փախչել երկրից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել երկրից:
«Ես վախկոտ չեմ ու չեմ վախենում։ Այսինքն՝ ես ոչ մի տեղ չեմ փախել և չեմ պատրաստվում փախչել։ Իմ երեխաները նույնպես ոչ մի տեղ չեն գնա»,- ասել է նա՝ ռուսական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լուկաշենկոյի կրտսեր որդին՝ Նիկոլայը, փաստաթղթերը վերցրել է Բելառուսի պետական համալսարանից և հնարավոր է ուսումը շարունակի Մոսկվայում: