Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Լուկաշենկոն բացահայտել է Նավալնիի մասին «Վարշավայի և Բեռլինի զրույցի» մանրամասները

721
Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ., 13:00
Լուկաշենկոն բացահայտել է Նավալնիի մասին «Վարշավայի և Բեռլինի զրույցի» մանրամասները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «Վարշավայի և Բեռլինի միջև» Ալեքսեյ Նավալնիի մասին խոսակցության ձայնագրությունը գաղտնալսվել է ռադիոէլեկտրոնային հետախուզական կայանի կողմից: «Մենք այդ կայանը տեղակայել ենք Գրոդնոյում, այն հագեցած է գերժամանակակից տեխնիկայով, մեզ մոտ աշխատում են գերհմուտ մասնագետներ, և մենք լսել ենք այդ պատմությունը»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարը պնդել է, որ ձայնագրությունն իրական է: Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, թե Մինսկը գաղտնալսել է զրույցը, որն ապացուցում է Նավալնիի թունավորման մասին տեղեկատվության կեղծ լինելը: Իսկ նախօրեին Լեհաստանն ու Գերմանիան կեղծ էին որակել Նավալնիի թունավորման գործով Բելառուսի հրապարակած ձայնագրությունը:

Լուկաշենկոն բացահայտել է Նավալնիի մասին «Վարշավայի և Բեռլինի զրույցի» մանրամասները