Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Վարչական դատարանը վարույթ է ընդունել ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիք»-ի դիմումը

817
Երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ., 13:55
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիք»-ի դիմումը

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան»-ՀՅԴ-«Հայրենիք» կուսակցությունների համատեղ դիմումը, որով վիճարկվում է ՀՀ պարետի կողմից քաղաքացիների վրա դրված դիմակի կրման պարտադիր պահանջի օրինականությունը:
Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու ենք անձանց իրավունքների ապօրինի սահմանափակումների դեմ:
Դատական նիստերի և դրանց արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ»: