Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Միայն ուրախ կլինեմ, որ ԲՀԿ-ն մինչև վերջ գնա». Ալեն Սիմոնյան

858
Երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ., 14:55
«Միայն ուրախ կլինեմ, որ ԲՀԿ-ն մինչև վերջ գնա». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավորների հայտարարություններին, թե պատրաստվում են մեծ հանրահավաք կազմակերպել, որ պատրաստ են գնալ մինչև, ասաց. «Իսկ ո՞ւր են գնալու մինչև վերջ, թող մինչև վերջ գնան: Ես կարող եմ ասել, որ միայն ուրախ կլինեմ, որ իրենք մինչև վերջ գնան, մենք էլ կտեսնենք, թե քաղաքական դաշտում ինչ կատարվեց: Վստահ եմ՝ նաև քաղաքական դաշտի բյուրեղացում տեղի կունենա: Իսկ մինչև վերջ չգնալու այլընտրանք այսօր որևէ մեկը քաղաքական դաշտում չունի, որովհետև այսօրվա իշխանությունը սակարկումների չի գնում, չի գնալու: Ուստի այդ շահարկումը, թե «մենք մինչև վերջ ենք գնալու, մեզ կանգնեցնել չի լինի», իրենց ոչ մեկը չի էլ ուզում կանգնեցնել, թող մինչև վերջ էլ գնան»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Միայն ուրախ կլինեմ, որ ԲՀԿ-ն մինչև վերջ գնա». Ալեն Սիմոնյան