Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Ուկրաինան Հայաստանին դասել է «կանաչ» երկրների շարքին

786
Երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ., 12:35
Ուկրաինան Հայաստանին դասել է «կանաչ» երկրների շարքին

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է. «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի դրական դինամիկան՝ սեպտեմբերի 4-ից Ուկրաինայի առողջապահության նախարարությունն առաջին անգամ Հայաստանը դասել է այսպես կոչված «կանաչ» երկրների կատեգորիային։

Սա նշանակում է, որ Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորները (ովքեր, ըստ Ուկրաինայի նախարարների կաբինետի օգոստոսի 26-ի որոշման, իրավունք ունեն մուտք գործելու երկիր), այլևս կարիք չունեն ինքնամեկուսացվելու կամ COVID-19-ի ՊՇՌ թեստ անցնելու, այն պայմանով, որ վերջին 14 օրվա ընթացքում եղել են ՀՀ-ում կամ կանաչ գոտու այլ երկրում։

Միևնույն ժամանակ, ուժի մեջ է մնում COVID-19-ը ծածկող ապահովագրություն ունենալու պարտադիր պահանջը»: