Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Փորձագետները գնահատել են Նավալնիի գործով պատժամիջոցների մասշտաբները

1088
Երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ., 12:00
Փորձագետները գնահատել են Նավալնիի գործով պատժամիջոցների մասշտաբները

Եվրոմիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու իրավունք է վերապահել իրեն: Սակայն փորձագետները կարծում են, որ լայնամասշտաբ սահմանափակումներ չեն լինի. ԵՄ-ն զրկված է կոշտ դիրքորոշում ունենալու և իր միաձայն հաստատմանը հասնելու հնարավորությունից, գրում է RBK-ն: «Ռուսաստանը պետք է թափանցիկ հետաքննություն անցկացնի թունավորման հանգամանքների վերաբերյալ և պատասխանատվության ենթարկի մեղավորներին»,- այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը: ԵՄ արտաքին քաղաքականության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոյի խոսքով՝ պատժամիջոցների հարցը կբարձրացվի միայն այն ժամանակ, երբ հետաքննություն անցկացվի ռուս ընդդիմադիրի թունավորման հանգամանքների վերաբերյալ: Գերմանիայի կառավարությունը նույնպես չի խոսել անհապաղ պատժամիջոցներ կիրառելու կամ ռուս դիվանագետներին հետ ուղարկելու մտադրության մասին: