Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Արագածավան-Արտենի ջրանցքում 19-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել

961
Երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ., 10:25
Արագածավան-Արտենի ջրանցքում 19-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:23-ին, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածավան-Արտենի ջրանցքը քաղաքացի է ընկել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են ջրի հոսքի դադարեցման աշխատանքներ:

Որոնողական աշխատանքներն իրականացվել են Արագածավան-Արտենի ջրանցքի երկայնքով՝ 2 ուղղությամբ (մոտ 10 կմ)։ Աշխատանքներին մասնակցել են 5 փրկարար-ծառայող և 15 քաղաքացի:

Ժամը 23:35-ին փրկարարներն Արգինա գյուղի մոտակայքում՝ ջրանցքում, հայտնաբերել են Նարեկ Մ-ի (ծնված 2001թ.) դին և քաղաքացիների հետ համատեղ ուժերով դուրս բերել ջրանցքից: