Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Լուկաշենկոյի նստավայրում 10 զրահափոխադրիչ է տեղադրվել

995
Կիրակի, 06 սեպտեմբերի, 2020 թ., 16:35
Լուկաշենկոյի նստավայրում 10 զրահափոխադրիչ է տեղադրվել

Տասը զրահափոխադրիչ՝ զինվորականներով հանդերձ, կանգնած են Անկախության պալատում ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի տարածքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Պալատի հարևանությամբ է գտնվում նաև հանրապետության գերագույն դատարանը: Մոտակայքում կան նաև փշալարերով մեքենաներ. դրանք դեռ բացված չեն:

Նախորդ երկու կիրակի օրերին հանրահավաքների ժամանակ բելառուսական ընդդիմության կողմնակիցները եկել էին Անկախության պալատ, բայց ամեն անգամ նրանց արգելափակում էին ոստիկանության հատուկ նշանակության ուժերը: Անցյալ կիրակի նույնպես Լուկաշենկոյի նստավայր էին բերվել զրահափոխադրիչներ: