Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Զախարովան մեկնաբանել է Նավալնիի վերաբերյալ Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարությունը

916
Կիրակի, 06 սեպտեմբերի, 2020 թ., 16:05
Զախարովան մեկնաբանել է Նավալնիի վերաբերյալ Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարությունը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասի հայտարարությունը ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ եթե ՌԴ-ն չձեռնարկի Ալեքսեյ Նավալնիի հետ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու քայլեր, դրան կհաջորդի Գերմանիայի և գործընկերների արձագանքը։
Վերոնշյալ հայտարարության վերաբերյալ Զախարովան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի պարոն Մաս, եթե Գերմանիայի կառավարությունն անկեղծ է իր հայտարարություններում, ապա նա պետք է հետաքրքրված լինի առավելագույնս կարճ ժամկետում նախապատրաստել Ռուսաստաի Գլխավոր դատախազության հարցման պատասխանը, որը փոխանցվել էր օգոստոսի 27-ին։ Դեռևս չկա վստահություն, որ Գերմանիան երկակի խաղ չի վարում, չէ որ Բեռլինի Արդարադատության վարչությունը, որը պատասխանում է իրավական հարցերը դիտարկելու դեպքերին, միայն ուրբաթ է ստացել Ռուսաստանի հարցումը Գերմանիայի իշխանություններից։ Որտե՞ղ է այդ «հրատապությունը», որի շուրջ դուք պնդում եք։ Չուղարկելով պատասխանը՝ Բեռլինը միայն արգելակում է հետաքննության գործընթացը, որին և կոչ է անում։ Հատո՞ւկ է այդպես վարվում»: