Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Թրամփը՝ Նավալնիի թունավորման մեջ Ռուսաստանի մասնակցության մասին

999
Շաբաթ, 05 սեպտեմբերի, 2020 թ., 15:15
Թրամփը՝ Նավալնիի թունավորման մեջ Ռուսաստանի մասնակցության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը դեռ տվյալներ չունի Նավալնիի թունավորման մեջ Ռուսաստանի՝ մասնակցության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

«Մենք դեռ ոչ մի ապացույց չունենք, բայց ես կուսումնասիրեմ այդ հարցը»,– ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը միաժամանակ նշել է, որ եթե Ռուսաստանի ներգրավվածությունը հաստատվի, նա «շատ կզայրանա»:

«Ոչ ոք Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ չի եղել, որքան ես»,- հավելել է նա՝ ի պատասխան հարցին, թե ինչպիսին կլինեն ԱՄՆ-ի քայլերը՝ պայմանավորված Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակով: