Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

ԵՄ-ն Լուկաշենկոյին չի ներառի պատժամիջոցների ցուցակում

866
Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2020 թ., 10:40
ԵՄ-ն Լուկաշենկոյին չի ներառի պատժամիջոցների ցուցակում

Եվրոմիությունը պատժամիջոցների ցանկում չի ներառի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հատկապես Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի դիրքորոշման պատճառով: Այս մասին հայտնում է Welt-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Վերոհիշյալ երկրները հայտարարել են, որ անհրաժեշտ է պահպանել կապի ուղիները Բելառուսի ընտրված առաջնորդի հետ՝ չնայած երկրում տեղի ունեցող իրադարձություններին:

Այսպիսով, Բեռլինում, Փարիզում և Հռոմում կարծում են, որ Լուկաշենկոյին «սև ցուցակում» ընդգրկելը կհանգեցնի Մինսկի հետ երկխոսության լիակատար խզման:

Բելառուսի նախագահի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն կողմ էին արտահայտվել մերձբալթյան երկրներն ու Լեհաստանը: