Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես է մայրն այրվող բնակարանի պատուհանից ցած նետում երեխաներին

1137
Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2020 թ., 00:05
Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես է մայրն այրվող բնակարանի պատուհանից ցած նետում երեխաներին

Ինչպես արդեն հայտնել ենք, Նովոսիբիրսկի 9 հարկանի շենքի բնակարաններից մեկի բնակիչներն առավոտ կանուխ հայտնվել են հրդեհի ճիրաններում: Թեև ականատեսները հրշեջ ծառայություն են ահազանգել, սակայն մի քանի րոպե հապաղումն անգամ կարող էր կյանք արժենալ: Հրդեհվող բնակարանում մնացած մորն ու 2 մանկահասակ երեխաներին փրկել են ականատեսները: Նրանք ծածկոցներ են պարզել, որոնց վրա մայրը 3-րդ հարկից նետել է իր երեխաներին: Մինչև փրկարարների գալը հաջողվել է փրկել նաև 4 մեծահասակի: