Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Մայրն ստիպված ցած է նետել իր երեխաներին այրվող բնակարանից

1136
Հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2020 թ., 20:20
Մայրն ստիպված ցած է նետել իր երեխաներին այրվող բնակարանից

Նովոսիբիրսկի 9 հարկանի շենքի բնակարաններից մեկի բնակիչներն առավոտ կանուխ հայտնվել են հրդեհի ճիրաններում: Թեև ականատեսները հրշեջ ծառայություն են ահազանգել, սակայն մի քանի րոպե հապաղումն անգամ կարող էր կյանք արժենալ: Հրդեհվող բնակարանում մնացած մորն ու 2 մանկահասակ երեխաներին փրկել են ականատեսները: Նրանք ծածկոցներ են պարզել, որոնց վրա մայրը 3-րդ հարկից նետել է իր երեխաներին: Ընտանիքին հաջողվել է փրկել, ավելի ուշ հայտնի է դարձել, որ հրդեհը բռնկվել է էլեկտրալարերի կարճ միացման պատճառով: