Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Միացյալ արժույթ, միացյալ խորհրդարան. ինչ են քննարկելու Պուտինն ու Լուկաշենկոն Մոսկվայում

1123
Հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2020 թ., 19:00
Միացյալ արժույթ, միացյալ խորհրդարան. ինչ են քննարկելու Պուտինն ու Լուկաշենկոն Մոսկվայում

Ռուսաստանն ու Բելառուսը պայմանավորվել են միութենական պետության տարածքում միացյալ արժեդրամ ստեղծելու շուրջ: Այս մասին հայտարարել է Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում:

«Ինչ վերաբերում է միացյալ արժույթին՝ միանգամայն հնարավոր է, որովհետև խոր ուսումնասիրություններ են եղել, այդ թվում՝ էմիսիոն կենտրոնի ստեղծման շուրջ: Կարծում եմ, դա կարելի է ընդունել, ու ինձ թվում է, այսօր Բելառուսն առավել քան երբևէ համաձայն է դրան»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ այս քայլը, ինչպես և միացյալ խորհրդարանի ստեղծումը, լուրջ փոփոխություններ է պահանջում, այդ թվում՝ սահմանադրական: Այն կարող է մանրազնին քննարկման առարկա դառնալ երկու երկրների նախագահների՝ առաջիկայում սպասվող հանդիպմանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում: