Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Իլոն Մասքն այժմ աշխարհի 3-րդ ամենահարուստ մարդն է

2637
Չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2020 թ., 22:50
Իլոն Մասքն այժմ աշխարհի 3-րդ ամենահարուստ մարդն է

Իլոն Մասքի կարողությունն այժմ կազմում է 115 մլրդ դոլար, ինչը նրան առաջ է մղում Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգից՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, հաղորդում Է Bloomberg-ը:
Մասքի հարստության աճը պայմանավորված է Tesla-ի բաժնետոմսերի 12%-ի անհավանական աճով: Սա Tesla-ի հիմնադրին և գլխավոր տնօրենին դարձնում է աշխարհի երրորդ ամենահարուստ մարդը, ըստ Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի: Այժմ նա իր կարողությամբ զիջում է միայն Բիլ Գեյթսին և Ջեֆ Բեզոսին:
Մասքը հիմնադրել է նաև մի քանի այլ ընկերություններ, այդ թվում՝ SpaceX-ը, The Boring Company-ն, Hyperloop-ը և OpenAI-ը:
Tesla-ի բաժնետոմսերը 2020 թ-ին արդեն թանկացել են մոտ 500%-ով, և այժմ ընկերությունն արժե մոտ 475 մլրդ դոլար:
Մասքին է պատկանում ընկերության բաժնետոմսերի ավելի քան 18%-ը, ինչը երեք անգամ գերազանցում է հաջորդ խոշորագույն բաժնետիրոջը: Այսպիսով, երբ Tesla-ի բաժնետոմսերը հաջողեցին, Մասքի ունեցվածքն այս տարի աճեց գրեթե 90 մլրդ դոլարով։ 2020 թ-ի հունվարին Մասքի մաքուր կարողությունը կազմել է մոտ 32 մլրդ դոլար, ընդ որում, այդ հարստության կեսը բաղկացած է եղել Tesla-ի բաժնետոմսերից՝ ըստ Forbes-ի և Bloomberg-ի գնահատականների: