Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Սարսափազդու սպանություն ՌԴ-ում. ամուսինը կնոջն սպանել է մանկապարտեզի սաների աչքի առաջ

1066
Երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2020 թ., 22:35
Սարսափազդու սպանություն ՌԴ-ում. ամուսինը կնոջն սպանել է մանկապարտեզի սաների աչքի առաջ

Մերձմոսկովյան Վեսկրեսենսկ քաղաքում սարսափազդու դեպք է տեղի ունեցել: Օգոստոսի 31-ին մանկապարտեզի տարածք է ներխուժել կրտսեր խմբերից մեկի դաստիարակչուհիներից մեկի ամուսինն ու դանակի մի քանի հարված հասցրել կնոջը՝ երեխաների աչքի առաջ: Ստացված հարվածներից կինը տեղում մահացել է:

53-ամյա տղամարդուն ձերբակալել են, կատարվում է քննություն: Ոստիկանները նաև իրավական գնահատական կտան մանկապարտեզի անվտանգության աշխատանքի առնչությամբ: