Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Պայթյուն՝  «Պռոշյան կոնյակի գործարան»-ում. կա 2 զոհ և 4 վիրավոր

1079
Երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2020 թ., 13:55
Պայթյուն՝  «Պռոշյան կոնյակի գործարան»-ում. կա 2 զոհ և 4 վիրավոր

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:08-ին, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ վնասվել են մեկ ապակյա տարրա (30 տոննա), մեկ կառ և 30 գծամետր տախտակամած:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:

Կա երկու զոհ և չորս տուժած, վերջինները տեղափոխվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։