Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Լեհաստանը Լուկաշենկոյի խոսքերից հետո կանչել է Բելառուսի դեսպանին

3985
Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ., 22:20
Լեհաստանը Լուկաշենկոյի խոսքերից հետո կանչել է Բելառուսի դեսպանին

Վարշավայում Բելառուսի դեսպանին կանչել են Լեհաստանի ԱԳՆ՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Գրոդնեի մարզը երկրին միացնելու ցանկության մասին խոսելուց հետո, Twitter-ում հայտարարել Է Լեհաստանի փոխարտգործնախարար Մարչին Պշիդաչը․ «Բելառուսի իշխանությունների կողմից Լեհաստանի հասցեին բազմիցս անհիմն մեղադրանքների կապակցությամբ այսօր ժամը 15:00-ին Լեհաստանի ԱԳՆ է կանչվել Բելառուսի Հանրապետության դեսպանը»,- գրել է Պշիդաչը:
Տեղի ունեցածի արդյունքում Լեհաստանի ԱԳՆ-ում նախատեսվել է ճեպազրույց: Բելառուսի դեսպանը հանդիպմանը գնացել է ժամանակին:
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Լեհաստանը մտադիր է Գրոդնեի մարզը միացնել երկրին՝ Բելառուսի փլուզման դեպքում: «Դուք տեսնում եք հայտարարություններն այն մասին, որ եթե Բելառուսը փլուզվի, ապա Գրոդնեի մարզը կանցնի Լեհաստանին։ Նրանք այդ մասին արդեն բաց խոսում են»,- պնդել է նախագահը՝ խոստանալով թույլ չտալ նման իրավիճակ։
Լուկաշենկոն արդեն ասել է, որ արևմուտքը նախատեսում է գրավել Գրոդնեի մարզը: Նրա խոսքով՝ նախաձեռնությունը բխում է ԱՄՆ-ից։
Լեհական իշխանություններն ի պատասխան նշել են, որ չեն պատրաստվում խախտել Բելառուսի տարածքային ամբողջականությունը։