Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ԱԳՆ հայտարարությունը՝ Արևելյան Միջերկրականում վերջին զարգացումների վերաբերյալ

5001
Շաբաթ, 15 օգոստոսի, 2020 թ., 19:40
ԱԳՆ հայտարարությունը՝ Արևելյան Միջերկրականում վերջին զարգացումների վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արևելյան Միջերկրականում վերջին զարգացումների վերաբերյալ. «Ուշադիր հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և նավատորմային մոբիլիզացիային: Արևելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունը:

Մենք վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին և կոչ ենք անում Թուրքիային քայլեր ձեռնարկելու լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգելու միջազգային իրավունքը և դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները»: