Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

28-ամյա քաղաքացին սպառնացել է վնասել և՛ իրեն, և՛ տան մյուս անդամներին

487
Շաբաթ, 15 օգոստոսի, 2020 թ., 17:45
28-ամյա քաղաքացին սպառնացել է վնասել և՛ իրեն, և՛ տան մյուս անդամներին

Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել, վնասել և՛ իրեն, և՛ տան մյուս բնակիչներին։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները կանխել են քաղաքացու (ծնված 1992 թ.) ինքնասպանության փորձը։