«Սմբատ Բարսեղյանին այս «ապացույցների» հիման վրա են ցմահ ազատազրկում պահանջում». Վ. Ավագյան
«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2016-ի ապստամբության օրերին՝ Յուրա Տեփանոսյանի սպանությունից ժամեր անց ոստիկանության մինչ օրս գործող մամուլի պատասխանատու Աշոտ Ահարոնյանը տարածեց նկարներ և տեսանյութ, թե ինչպես է «Սասնա Ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը տանիքից կրակում գնդից չերևացող մեքենայի մեջ գտնվող Յուրայի ուղղությամբ։ Հանրությունը շատ արագ արձագանքեց։ Մասնագետները րոպեների ընթացքում բացահայտեցին կեղծիքը, և այս նյութերը այսօր գոյություն չունեն գործի նյութերում, քանի որ ճանաչվել են որպես կեղծիք։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պաշտոնապես հաստատված կեղծիք է տարածել Սմբատ Բարսեղյանին սպանության մեջ մեղադրելու համար։ Այս նյութերը մինչ օրս հանրությանը ներկայացված միակ «ապացույցերն» են, ըստ որոնց Սմբատն է սպանել Յուրային։ Նիկոլ Փաշինյանի դատախազները Սմբատ Բարսեղյանին այս «ապացույցների» հիման վրա ցմահ ազատազրկում են պահանջել։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ այսօր Հայաստանում արդար դատաքննության իրավունքի մասին։ Factor TV-ին քաղաքական մարմնավաճառ Ազատ Արշակյանի միջոցով տարածում է, թե Ծռերը նոր ապստամբություն են ուզում անել և թե ինչպե՞ս պետք է իշխանություններն արձագանքեն։ Եթե այդքան շատ եք ուզում Ազատի բերանից պոկել ձեր համար ցանկալի մտքեր, ապա ասեմ, որ դրա կարիքը բացարձակապես չկա։ Նայեք այսօրվա Բելառուսին և պատկերացրեք՝ ինչ է լինում այն երկրներում, որտեղ արդար դատաքննության իրավունքը ապահովում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունների մակարդակով։ Ո՞ր ողջախոհ մարդն է պատրաստ հանդուրժել նման անարդարությունը այն հասարակությունում, որում ապրում է»: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36