Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Լուկաշենկոն զանգահարել է Վլադիմիր Պուտինին

4973
Շաբաթ, 15 օգոստոսի, 2020 թ., 17:30
Լուկաշենկոն զանգահարել է Վլադիմիր Պուտինին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը քննարկել են Բելառուսի նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է պաշտոնական Կրեմլը՝ նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է Լուկաշենկոյի նախաձեռնությամբ:

«Երկու կողմերն էլ վստահություն են հայտնել, որ ի հայտ եկած խնդիրները շուտով կկարգավորվեն, կարևորը, որ դրանցից չօգտվեն ապակառուցողական ուժերը, որոնք ձգտում են վնաս հասցնել երկու երկրների փոխշահավետ համագործակցությանը Միութենական պետության շրջանակներում», - նշվում է տարածված հաղորդագրությունում: