Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Քանի դեռ Ազգալդյանի հերոսականությունը պետականորեն չի ճանաչվել, սին են բարեպաշտ թվալու բոլոր փորձերը». Գևորգ Գալստյան

380
Շաբաթ, 15 օգոստոսի, 2020 թ., 14:40
«Քանի դեռ Ազգալդյանի հերոսականությունը պետականորեն չի ճանաչվել, սին են բարեպաշտ թվալու բոլոր փորձերը». Գևորգ Գալստյան

Քաղաքագետ, «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի մասնակից Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինչպես ցանկանում եք, այնպես էլ հասկացեք ասածս. Արցախյան ազատագրական պայքարից ի վեր չկա մեկը, ով ավելի արժանի կլիներ Ազգային Հերոսի կոչման, քան Լեոնիդ Ազգալդյանը:
Քանի դեռ Ազգալդյանի հերոսականությունը պետականորեն չի ճանաչվել, սին են բարեպաշտ թվալու բոլոր փորձերը:

«Ազգի գոյությանը սպառնացող լուրջ վտանգների պահերին միայն ուժեղներն են մնում իրենց դիրքերում: Նման պահերին ժողովուրդը ուժեղների մեջ փնտրում է ամենաուժեղին և իր ճակատագիրը դնում նրա ձեռքերում: Այսպես է աշխարհ գալիս իսկական առաջնորդը»:
Գարեգին Նժդեհ: