«Ուզում եմ առանց՝ «Ո՞ւր էիր Աստված» կանչելու, Արթուր Մեսչյանին մի քանի թեթև հարց տալ». Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուշադրություն, դռները փակվում են, հաջորդ կայարանը ՝ «Աջափնյակ» Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հրաժարականից հետո սոցմեդիայում մի անհասկանալի երաժշտական ընդմիջում սկսվեց։ Բոլորը, որպես «истинный» ֆեյսբուքցիներ, իրենց պարտքը համարեցին հրաժեշտի լալահառաչ մակագրություններով տեղադրել Մեսչյանի երգերն ու օրվա թրենդին համապատասխան՝ հատկապես՝ «Ուր էիր Աստված», երգը։ Գուցե Արթուր Մեսչյանը լավ «բարդ» երգիչ է, գուցե նա նաև լավ ճարտարապետ է։ Ես չգիտեմ, բայց պրոֆեսիոնալների հետ չեմ վիճում։ Հիմա կա՞ Աջափնյակում բնակիչ, ով տուն է գնում մետրոյի «Աջափնյակ» կայարանով։ Եթե կա, խնդրում եմ ինձ տեղյակ պահի, թե որտե՞ղ է մետրոյի «Աջափնյակ» կայարանը. ի դեպ, ըստ Մեսչյանի՝ երկու կայարանները, որովհետև ինքը Աջափնյակում խոստացել էր մետրոյի երկու կայարան կառուցել։ Իսկ եթե լուրջ, հարգարժան պարոն Մեսչյան, էսպես չեն գնում՝ «եկա, տեսա, խոստացա, չարեցի ու գնացի»։ Դուք երևանցուն, ձեր քաղաքական թիմին անվերապահ աջակցություն տված երևանցուն կամ՝ ձեր թիմի աջակցություն չտված երևանցուն ուրիշ բան չունե՞ք ասելու, թե ինչպե՞ս եղավ, որ իրականում ոչ մի բան էլ չեղավ ու դուք և ձեր թիմը ընդամենը հերթական անիմաստ սկվազնյակներն արեցիք»։ |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00