Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների վերաբերյալ

464
Շաբաթ, 15 օգոստոսի, 2020 թ., 11:05
Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների վերաբերյալ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Օգոստոսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41495 դեպք, որոնցից 34484-ն՝ առողջացած, 817-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5952 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 183789 թեստավորում:

Այսպիսով՝ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք և 320 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 86 (կին), 68 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։