Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը սկսելու է գործել 2021 թ. երկրորդ կիսամյակից. «Ժողովուրդ»

340
Շաբաթ, 15 օգոստոսի, 2020 թ., 10:00
Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը սկսելու է գործել 2021 թ. երկրորդ կիսամյակից. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկացավ, որ հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը սկսելու է գործել 2021 թվականի երկրորդ կիսամյակից: Սակայն իշխանությունները դեռևս հստակ չգիտեն, թե ինչպես պետք է ապահովեն անցումային փուլը: Ինչպես հայտնի է, դեռևս Դատական օրենսգրքի փոփոխություններին զուգահեռ, մոտ 4 ամիս առաջ Քրեական օրենսգրքի հավելվածով սահմանվել է կոռուպցիոն բնույթի այն հանցագործությունների ցանկը, որոնց առնչվող գործերը պետք է քննի մասնագիտացված դատարանը։

Սահմանադրական օրենքների փաթեթն էլ նախաձեռնել է ՀՀ արդարադատության նախարարությունը, որով առաջարկում է ստեղծել առնվազն 25 դատավորից կազմված մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան, դատավորներից 5-ը կքննեն միայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին առնչվող գործերը:

Կստեղծվի նաև մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորով, փոփոխություններ են նախատեսվում նաև Վճռաբեկ դատարանում՝ քրեական պալատը գործելու է 8 դատավորով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13-ով։

Այսպիսով, նախագծի առաջին օղակող ստեղծվում է հակակոռուպցիոն կոմիտե՝ համապատասխան բարեվարքության ստուգումն անցած քննիչներով, որոնք պետք է նաև մասնագիտական վերապատրաստում անցնեն, նաև դատախազությունում առանձնացվում է ստորաբաժանում, որի անդամները ևս անցնում են բարեվարքության ստուգումը և առավելապես մասնագիտանում են այդ ասպարեզում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: