Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում. «Հրապարակ»

323
Շաբաթ, 15 օգոստոսի, 2020 թ., 09:55
Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում. «Հրապարակ»

«Երեկ «Լուսավոր Հայաստանի» հիմնադիր անդամներից մեկը՝ Մանե Թանդիլյանը, հայտարարեց մանդատը վայր դնելու և ԼՀԿ խորհուրդը լքելու մասին։ Անմիջապես կասկածներ ծնվեցին, որ իշխանության մատը խառն է և ինչպես «Բարգավաճ Հայաստանի», այնպես էլ «Լուսավորի» դեպքում, ընդդիմությունը քանդելու գործընթաց է գնում։

Մանավանդ Մանե Թանդիլյանը մի կողմից կուսակցության առաջատար դեմքերից է, մյուս կողմից՝ եղել է Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում, իսկ դուրս գալուց հետո էլ շատ պասիվ կեցվածք է որդեգրել, գրեթե չմասնակցելով ԼՀԿ-«Իմ քայլը» թեժ մարտերին։

Սակայն «Լուսավորից» մեզ հավաստիացրեցին, որ պատճառը, ինչպես և նշել էր Թանդիլյանը, առողջական է՝ նա երկարատև բուժման կարիք ունի և նեղվում էր, որ չի կարողանում ակտիվ պատգամավորի դերակատարում ունենալ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: