Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Նորից գործարկեց մասսաներին կառավարելու էժանագին պրիյոմը». Ալբերտ Բաղդասարյան

475
Շաբաթ, 15 օգոստոսի, 2020 թ., 00:00
«Նորից գործարկեց մասսաներին կառավարելու էժանագին պրիյոմը». Ալբերտ Բաղդասարյան

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիշովկա

Այն պահին, երբ իր՝ նիկոլի ցուցումով դատախազը պահանջել է Սասնա ծռերի համար մինչևիսկ ցմահ ազատազրկում ու համացանցը, այսինքն ինֆորմացիոն հիմնական տիրույթն ալեկոծվել է ու լցվել նիկոլի դիմակը պատռող ու էությունը բացահայտող հրապարակումներով, նիկոլը՝ խաղալով մարդկանց ամենասուրբ զգացմունքների վրա, մանիպուլացնելու համար մարդկանց ու տանելով զգացմունքային դաշտ, հեռացնելու համար Սասնա ծռերի հետ կապված իրականությունից, հրապարակում է Տաուշում վերջերս տեղի ունեցած սահմանային բախման մասնակիցներին պարգևատրելու մասին տեղեկություն։
Ու ստանում քաղաքացիների բնական ռեակցիան հազարավոր լայքերի ու սրտիկների տեսքով։
Որպես ցուցադրական պատասխան իրեն ուղղված բազմաթիվ հիասթափությունների, անեծքների ու հայհոյանքների։
Նորից գործարկեց իր կողմից բազմիցս կիրառված մասսաներին կառավարելու էժանագին պրիյոմը»։