Երևանի բնակիչը կեղծ քարտերով բանկոմատներից հափշտակել է շուրջ 7.500.000 դրամ
Օրերս քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ ինչ-որ մեկը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Հայաստանում արտասահմանյան բանկերից մեկին պատկանող բանկոմատներից 2019-2020 թվականների ընթացքում կանխիկացման միջոցով կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն։ Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ օպերատիվ տվյալներ ստացվեցին հափշտակությունները կատարելու մեջ կասկածվող անձի վերաբերյալ։ Ճշտեցինք կասկածյալի ինքնությունը, նաև տեղեկություններ ստացանք, թե օգոստոսի 13-ին որ բանկոմատից է հնարավոր կատարի կանխիկացում», - նշեց ՔՈԳՎ ՀԿԳ ավագ օպերլիազոր Տիգրան Փափազյանը։ Օգոստոսի 13-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները կանխիկացման փորձ կատարելիս տղամարդուն բռնեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանություն։ Երևանի 30-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 3 կեղծված պլաստիկ քարտ և կանխիկ գումար։ Պարզվել է նաև, որ քարտերը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ պատրաստվել են ԱՄՆ-ում ու բերվել Հայաստան, և նա դրանք տեղադրելով բանկոմատներում ու հավաքելով համապատասխան ծածկագրեր՝ կանխիկացրել է տարբեր չափերի գումարներ։ «Փաստի առթիվ քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, այն է՝ հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ առանձնապես խոշոր չափերով», - նշեց ՔՈԳՎ ՀԿԳ ավագ օպերլիազոր Տիգրան Փափազյանը։ |
Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու համար
5615:48«ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքներով կնքել խաղաղության պայմանագիր». ԱԳՆ
33500:00Ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն ապրիլի 5-ին սպասվող հանդիպումից
332Երեկ, 23:30Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ ԽՎ-ի հետ միասին դատապարտել ՌԴ-ում տեղի ունեցած ահաբեկչությունը
507Երեկ, 18:06Առերևույթ ահաբեկչության վարույթով ձերբակալվածներից երկուսը կալանավորվել են
455Երեկ, 12:36«Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի». Տիգրան Բալայանը դիմել է Տոյվո Կլաարին
47826.03.2024, 22:30