Պարետատունը քննարկում է ՀՀ ժամանող անձանց թեստավորումն օդանավակայանի տարածքում կազմակերպելու հարցը
Հայաստանում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունն աշխատանքներ է իրականացնում Հայաստան ժամանող անձանցից կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառումը հենց օդանավակայանի տարածքում իրականացնելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումների այն մեղմացմանը, որով վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը: Նախատեսվել է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա նա 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել թեստավորում և պատասխանի բացասական լինելու դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը հանվում է: «Հիմա քննարկում ենք, որպեսզի հնարավորություն ստեղծվի ժամանողներից թեստավորման համար նմուշառումը հենց օդանավակայանի տարածքում իրականացնել: Այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց Հունանյանը: Վահան Հունանյանը նշեց, որ, եթե օդանավակայանում նմուշառում չի իրականացվում, Հայաստան ժամանած անձը միանգամից գնում է ինքնամեկուսացման վայր և այնտեղից իրավունք չունի դուրս գալ, նույնիսկ՝ թեստավորում անցնելու նպատակով: «Եթե ցանկանում է թեստավորման արդյունքում դուրս գալ ինքնամեկուսացումից, պետք է լաբորատորիայից նմուշառման համար անձնակազմին հրավիրի իր ինքնամեկուսացման վայր: Տվյալ անձն իրավունք չունի դուրս գալ ինքնամեկուսացման վայրից, մինչև թեստի բացասական պատասխան ունենալը: Երբ արդյունքներն արդեն բացասական են լինում, այդ պահից սկսած Հայաստան ժամանած անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից»,- նշեց փոխվարչապետի մամուլի խոսնակը: Մեղմացումն ունի հետադարձ ուժ և տարածվում է օգոստոսի 12-ին նախորդող 14 օրերի ընթացքում Հայաստան ժամանածների վրա: «Որոշումը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ օգոստոսի 12-ին նախորդող 14 օրվա ընթացքում ժամանած և ինքնամեկուսացված անձինք ևս կարող են օգտվել այս հնարավորությունից: Օրինակ՝ օգոստոսի 5-ին ժամանած անձինք կարող են իրենց ինքնամեկուսացման վայր հրավիրել լաբորատորիայի աշխատակիցներին, թեստ հանձնել և բացասական պատասխանի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից»,- ասաց Հունանյանը: |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30