Դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան. պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝ 1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները. «6. Սահմանել, որ դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ՝ ա. մինչև 6 տարեկան երեխաների, բ. քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ՝ ծանր շնչառական անբավարարություն, 3- րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ, գ. ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս, դ. գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝ պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում»: 2) Որոշման 6.1-րդ կետից հետո ավելացնել 6.2-րդ կետը հետևյալ բովանդակությամբ. «6.2. Դիմակն անհրաժեշտ է կրել՝ սույն որոշման հավելված N 18-ով սահմանված կանոններին համապատասխան» 3) Որոշման 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7. Պարտադիր դիմակ կրելու այլ դեպքերը և պահանջները սահմանվում են սույն որոշման Հավելվածներ 2-17-ով»: 4) Որոշման 10-րդ կետի առաջին նախադասության մեջ «հավելված N 2-4-ով, 6-ով» բառերը փոխարինել «հավելված N 2-6-ով» բառերով: 5) Որոշման 11-րդ կետում «Արման Սարգսյանին» բառերը փոխարինել «Վահե Ղազարյանին» բառերով: 2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասված է որոշման մեջ: |
7 անձ է ձերբակալվել․ ՔԿ
6714:00Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին կից աշխատանքային խումբ
8312:36Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը
14320.04.2024, 20:48«Վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի կարևոր խոչընդոտը». Գերմանիայի ԱԳՆ
15620.04.2024, 18:00«Լկտի սուտ է»․ Հակոբ Արշակյան
15320.04.2024, 01:00Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ
27519.04.2024, 17:30