Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Լիբանանից Հայաստան թռիչքները շարունակական են լինելու»․ Զարեհ Սինանյան

254
Ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ., 15:45
«Լիբանանից Հայաստան թռիչքները շարունակական են լինելու»․ Զարեհ Սինանյան

«Լիբանանից Հայաստան թռիչքները շարունակական են լինելու։ Այն մարդիկ, որոնք ուզում են, կարող են տոմսակ գնել և գալ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ կառավարությունը երկու օր առաջ որոշ սահմանափակումներ է հանել։

«Ինչ վերաբերում է մարդկանց կրիտիկական մասսային, ովքեր չեն կարող տոմսակ գնել և իրենց հնարավորություններով գալ հայրենիք, կրկնում եմ, որ Հայաստանը պատասխանատվություն է կրում իր բոլոր հայրենակիցների՝ մանավանդ քաղաքացիների համար, հետևաբար պետությունը կդիմի այն քայլերին, որոնք անհրաժեշտ կլինեն»,- հավաստիացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։