Վարչապետին ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրով, նաև հնգամյա գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված ռազմավարությունների ընթացիկ վիճակը, ինչպես նաև այն փաստացի փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ոլորտում՝ տեսանելի, չափելի կամ շոշափելի արդյունքներով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մանրամասներ է ներկայացվել նաև քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարության, տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերի, քաղաքաշինության բնագավառի գործունեության կանոնակարգումն ու իրագործումն ապահովող միջոցառումների հիմնական ուղղությունների վերաբերյալ: Վարչապետը կարևորել է քաղաքաշինության ոլորտում հանրային կառավարման բարեփոխումներին համընթաց ռեֆորմների իրականացումը: Մասնավորապես, կառավարության ղեկավարն ընդգծել է շինթույլտվությունների գործընթացի պարզեցման, դրանց տրամադրման ժամկետների օպտիմալացման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ շարունակական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ, այդ թվում՝ կրթական, առողջապահական, մշակութային, մարզական և այլ նշանակության օբյեկտների շինարարական աշխատանքների իրականացման համար նախատեսված ժամկետների պահպանման ուղղությամբ: |
«Լկտի սուտ է»․ Հակոբ Արշակյան
8101:00Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ
238Երեկ, 17:30Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
109Երեկ, 17:24Արցախի Ազգային ժողովը հանդես է եկել հայտարարությամբ
115Երեկ, 17:18Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ԱԳՆ
14718.04.2024, 18:48ԵՄ-ն մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը
13018.04.2024, 18:24