Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը #BBC-ի եթերում պարզաբանել է, թե ինչու խնջույքի ժամանակ դիմակ չի կրել

346
Ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ., 13:15
Նիկոլ Փաշինյանը #BBC-ի եթերում պարզաբանել է, թե ինչու խնջույքի ժամանակ դիմակ չի կրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC-ի «HARDtalk» հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում բացատրել է, թե ինչու դիմակ չի կրել, երբ դա պահանջում էր սեփական քաղաքացիներից:
Նիկոլ Փաշինյանը, եթերի ընթացքում չի համաձայնել այն մտքին, որ իր գլխավորած կառավարության գործողությունները կորոնավիրուսի դեմ պայքարում ձախողվել են:
Հարցին, թե ինչո՞ւ է նա համավարակի թեժ պահին առանց դիմակ մասնակցել խնջույքի Արցախում, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Այդ օրը մենք գործել ենք Լեռնային Ղարաբաղում գործող կանոններով»,-ասել է ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք՝ մայիսի 21-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունից հետո տեղի էր ունեցել խնջույք Հայաստանի և Արցախի ղեկավար կազմի մասնակցությամբ: Խնջույքի մասնակիցները չէին կրել դիմակներ, որն առաջացրել էր հասարակության դժգությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նիկոլ Փաշինյանը #BBC-ի եթերում պարզաբանել է, թե ինչու խնջույքի ժամանակ դիմակ չի կրել