Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հայտնի է, թե ով կփոխարինի Մանե Թանդիլյանին ԱԺ-ում

329
Ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ., 11:20
Հայտնի է, թե ով կփոխարինի Մանե Թանդիլյանին ԱԺ-ում

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին խորհրդարանում կփոխարինի Ստեփան Ստեփանյանը։ Այս մասին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից:

Մանե Թանդիլյանն այսօր հայտնել էր, որ առողջական խնդիրների պատճառով վայր է դնում պատգամավորական մանդատը։ Նա զբաղեցնում էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: