Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների վերաբերյալ

439
Ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ., 11:15
Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների վերաբերյալ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Օգոստոսի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41299 դեպք, որոնցից 34164-ն՝ առողջացած, 814-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6082 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 181962 թեստավորում:

Այսպիսով՝ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 276 նոր դեպք և 267 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 69 (կին), 82 (տղամարդ), 78 (տղամարդ) և 70 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 239 է»: