Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Փորձում են փրկել Բաքվի բռնապետի հեղինակությունը երկրի ներսում». Կարեն Հովհաննիսյան

254
Ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ., 09:30
«Փորձում են փրկել Բաքվի բռնապետի հեղինակությունը երկրի ներսում». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկինում, երբ տեղի էին ունենում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, Թուրքիան մշտապես հայտարարում էր, որ զորավարժությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս անգամ, չնայած ուղիղ տեքստով չեն ասում, որ ուղղված է որևէ երկրի դեմ, բայց իրենց ելույթների և հայտարարությունների տեքստերով բաց ասում են, որ այն Հայաստանի դեմ է ուղղված։
Փաստենք, որ հիմա գնում է տեղեկատվական պատերազմ և Ադրբեջան անունով արհեստածին պետության քաղաքացիների ականջին հաճելի հայտարարություններ է արվում, տպավորություն է, որ փորձում են փրկել Բաքվի բռնապետի հեղինակությունը երկրի ներսում»: