Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Մաեստրո Մեսչյանը հեռանում է, իր խոսքով ասած, «քաղաքի ճարտարապետի» պաշտոնից». Տիգրան Վիրաբյան

354
Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ., 23:05
«Մաեստրո Մեսչյանը հեռանում է, իր խոսքով ասած, «քաղաքի ճարտարապետի» պաշտոնից». Տիգրան Վիրաբյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մաեստրո Մեսչյանը, իր նախագծածի համաձայն, հեռանում է, իր խոսքով ասած՝ «քաղաքի ճարտարապետի» պաշտոնից:

Դժվար է ասել, թե ինչ զգացողություններ եմ ունենալու մի քանի օրից, երբ գիտակցեմ, որ ավագ ընկերոջս հետ այլևս նույն շենքում չեմ աշխատելու: Որ էլ նախկինի պես օրվա ընթացքում չենք հանդիպելու քաղաքապետարանի միջանցքներում ու ջերմ «բարև»-ից հետո մի «տղավարի» կատակ փոխանակենք՝ օրվա տրամադրությանը համահունչ:

Հպարտ եմ ու երջանիկ, որ այս ամիսներն իրար հետ մի հարկի տակ անցկացրեցինք, մեր երկրի ու քաղաքի համար այս կարևոր շրջանում աշխատեցինք իրար հետ, մտքեր փոխանակեցինք, ծրագրեր մշակեցինք:

Ողջո՛ւյն մաեստրո, դեռ հազար փակված դռներ կան բացելու»: