«Լուկաշենկոյի իշխանության ժամերը հաշված են». Ավետիք Իշխանյան
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարտության նախանշանները 2017թ․, կարծեմ մարտ ամսին, ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ նախագահի կառավարական առանձնատունը տրվեց սպասվելիք պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին։ Հետագայում, ողջ Երևանում «Մերժիր Սերժին» կարգախոսով անցկացվող բազմամարդ ցույցերով ուղեկցվող ԱԺ նիստում, նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ։ Փորձելով շահել ժողովրդի համակրանքը՝ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը կառավարության առաջին իսկ նիստում հրաժարվեց իրեն հատկացված առանձնատնից և չեղյալ համարեց նախկին կառավարության որոշումը։ Սակայն, այն, բնականաբար, այլ կերպ ընկալվեց որպես թուլության նշան և արդեն ավելի շատ մարդ պահանջեց նրա հրաժարականը։ Կարծում եմ՝ հենց այդ օրվանից արդեն Սերժ Սարգսյանի իշխանության ժամերը հաշված էին։ Ս․թ․ օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով ԿԸՀ-ն հայտարարեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոյին ձայն են տվել ընտրողների ավելի քան 80%-ը։ Բազմահազարավոր ցուցարարների բողոքների ազդեցության տակ, Լուկաշենկոյի հրահանգով, ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի՝ Լուկաշենկոն արդեն ստացել է 64,9% ձայներ։ Եթե Լուկաշենկոն մտածում է, թե դրանով շահում է ժողովրդի սիրտը, ապա չարաչար սխալվում է, սա կհամարվի որպես թուլության նշան և էլ ավելի կսաստկանան բողոքները։ Կարծում եմ, որ Լուկաշենկոյի իշխանության ժամերն արդեն հաշված են»։ |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00