Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Կարո՞ղ է արդյոք դատարանը դատել ապստամբությունը». Հրանուշ Խառատյան

346
Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ., 18:45
«Կարո՞ղ է արդյոք դատարանը դատել ապստամբությունը». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարո՞ղ է արդյոք դատարանը դատել ապստամբությունը: Հավանաբար, այո՛, նույն կերպ՝ ինչպես հեղափոխությունը: Ապստամբությունները և հեղափոխությունները սովորաբար չարիքի դեմ են լինում: Եվ ապստամբները սովորաբար այդ ծայրահեղ միջոցին դիմում են սեփական կյանքին մտովի հրաժեշտ տալով: Եթե մադիկ կարողանան կառավարող չարիքի դեմ այլ միջոց կիրառել՝ ընտրություններ, իրավական գործողություններ, հենց այդ միջոցն էլ կկիրառեն: Միայն միջոցների սպառվելուց հետո է գալիս ապստամբության, և ապա՝ հեղափոխության ժամանակը:

Երբ դատվում է ապստամբությունը, հաստատվում է չարիքի կառավարման իրավունքը»: