Մանրամասներ՝ լրագրողի նկատմամբ իրականացված կողոպուտի վերաբերյալ
ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրագրող Սոնա Հարությունյանի նկատմամբ օրեր առաջ տեղի ունեցած կողոպուտի վերաբերյալ այսօր համացանցում տարբեր գրառումների և կարծիքների առնչությամբ մանրամասնում ենք. Սոնա Հարությունյանը հաղորդում էր տվել այն մասին, որ 2020թ. հուլիսի 23-ին Արզումանյան փողոցում անհայտ անձը քաշել-պոկելու միջոցով բացահայտ հափշտակել է իրեն պատկանող մոտ 6 գրամ կշռով և մոտ 90.000 ՀՀ դրամ արժողության կախազարդով ոսկյա շղթան: Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցվել է 2020թ. հուլիսի 25-ին, որը նույն օրը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։ Ձեռնարկված բազմաթիվ քննչական և այլ դատավարական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ 29 տարեկան: Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: 2020թ. հուլիսի 30-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե՝ մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ): ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախօրեին՝ 2020թ. օգոստոսի 12-ին, առերևույթ հանցագործություն կատարած 29–ամյա տղամարդը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, որից հետո քրեական գործի վարույթը վերսկսվել է: Երիտասարդը հարցաքննվել է դեպքի շուրջ և տվել խոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, գողոնը հայտնաբերելու ուղղությամբ»: |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30