Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ցավալի է և ափսոս». Հակոբ Բադալյան

372
Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ., 18:05
«Ցավալի է և ափսոս». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես աշխարհի չեմպիոնից և ռինգում մարտի վարման տեսանկյունից, ընդհուպ գեղագիտական հաճույք պատճառող մարզիկից հասնել, թող ներվի ասել, քաղաքական լեգոյի «դետալի» մակարդակի: Իսկապես, ցավալի է և ափսոս: Ընդ որում՝ բռնցքամարտիկին, թերևս, մեղադրելու չէ, որ ինտելեկտն ու քաղաքական իրողությունների գնահատման կարղությունը թույլ չի տալիս խուսափել շահագործումից: Ծուղակ է, կյանքում դրանում լինելու ռիսկ ունենք բոլորս: Անբարո է դրանից օգտվելով նրա վաստակը տրորողների անբռնազբոսությունը: Ի դեպ, եթե չեմ սխալվում, նա մի անգամ էլ նախորդ իշխանության շրջանում նստեց հացադուլի»: