Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ԶՈՒ-երում մահացության 31 դեպքից միայն 17-ի մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն

377
Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ., 16:55
ԶՈՒ-երում մահացության 31 դեպքից միայն 17-ի մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն

2020 թ. առաջին կիսամյակում զինված ուժերում մահացության 31 դեպքից միայն 17-ի մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, մյուս 14 դեպքերով (8-ը առողջական խնդիրների հետևանքով են, 2-ը՝ դժբախտ պատահարի, 2-ը՝ ավտովթարի, 2-ը՝ ինքնասպանության) պաշտոնական հաղորդագրություն չի եղել: Հետագայում պաշտոնական հարցմամբ՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության տրամադրած տեղեկությամբ, դրանք համարվել են զինծառայության հետ կապ չունեցող:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տվյալները հավաքագրել է ԶԼՄ-ներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, ինչպես նաև Պաշտպանության նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանն ու Քննչական կոմիտեին ուղղված հարցումների պատասխաններից:

2020 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների զինված ուժերի զինծառայողների մահվան դեպքերի ամփոփ վիճակագրությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

Նշված 14 դեպքերից 7-ի մասին հա յտնի է դարձել ոչ պաշտոնական աղ բյուրներից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ավելի ուշ դրանց մասին տեղեկացել է պաշտոնական հարցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից: