Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ալիևն ու Պուտինը քննարկել են իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանին

1361
Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ., 14:05
Ալիևն ու Պուտինը քննարկել են իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական թեմաները: Հաստատվել է բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական գործընկերությունն առավել ամրապնդելու փոխադարձ տրամադրվածությունը: Իլհամ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցման կապակցությամբ: Այս տարվա հուլիսին հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրման համատեքստում անցկացվել է մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Ռուսական կողմը կարևորել է ցանկացած գործողությունների բացառումը, որոնք կնպաստեն լարվածության աճին», - ասվում է Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրությունում