Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Տարածաշրջանի նոր գլխավոր բախման կետը Միջերկրական ծովի արևելյան ավազանն է». թուրքագետ

343
Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ., 14:20
«Տարածաշրջանի նոր գլխավոր բախման կետը Միջերկրական ծովի արևելյան ավազանն է». թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արևելյան Միջերկրականում իրավիճակը գնալով ավելի է թեժանում։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հունարենով թվիթ է գրում՝ փաստացի սպառնալով Թուրքիային. «Ես որոշեցի ժամանակավորապես ուժեղացնել Ֆրանսիայի ռազմական ներկայությունը Արևելյան Միջերկարական ծովում առաջիկա օրերին...»։
Տարածաշրջանի նոր գլխավոր բախման կետը Միջերկրական ծովի արևելյան ավազանն է, իսկ Թուրքիան պատրաստ է հանուն դրա կռվել ամբողջ աշխարհի դեմ։
Ինչպես ասում են՝ էս ծովը դեռ «շատ ջուր կքաշի»: