Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.

Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել

313
Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ., 11:40
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:

COVID-19-ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 235-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 15, ընդհանուր մեկուսացված է 39 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 157 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7575 փորձանմուշի հետազոտություն: