Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Կորոնավիրուսով վարակման 229 և մահվան 3 նոր դեպք

401
Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ., 11:00
Կորոնավիրուսով վարակման 229 և մահվան 3 նոր դեպք

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 229–ով և դարձել 41 023։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով՝ այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 մարդ, կատարվել է 1710 նոր թեստավորում, առողջացել են վարակվածներից 405-ը։ Գրանցվել է մահվան 3 նոր դեպք։ Այլ հիվանդության պատճառով մահացածների թիվն ավելացել է 4-ով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 238 է: