Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Գլխավոր դատախազը սաբոտաժ է անում». Դավիթ Սանասարյան

489
Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 22:30
«Գլխավոր դատախազը սաբոտաժ է անում». Դավիթ Սանասարյան

Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ պարոն վարչապետ, մինչ Դուք զբաղված եք երկիրը համաճարակից դուրս բերելու և այլ ճգնաժամային հարցերով, գլխավոր դատախազը սաբոտաժ է անում։ Կարծում եմ, որ ուժայինների ղեկավարների փոփոխությունից հետո, ժողովրդի կողմից ամենասպասվածը գլխավոր դատախազի փոփոխությունն է, ուստի ԱԺ կողմից այս հարցի լուծումը պետք է դառնա օրակարգային։

Որպեսզի տարընթերցումներ չլինեն՝ առաջարկում եմ ինձ և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին պաշտոնանկ անել միասին։ Եʹվ ՊՎԾ-ում որոշակիություն կմտնի, ևʹ դատախազությունն առողջանալու հնարավորություն կունենա։

Հարգանքով՝ Դավիթ Սանասարյան»: