Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.

Բացահայտվել են մի ընկերության ապօրինությունները․պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

403
Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 20:25
Բացահայտվել են մի ընկերության ապօրինությունները․պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

Օգոստոսի 5–ին ոստիկանության ծառայողներն օրինական գործողություններ էին իրականացնում մի ընկերության գրասենյակում։ Այդ ընթացքում ընկերության փաստաբաններ ներկայացած անձինք, միջամտել են իրականացվող գործողություններին, իրենց հայտարարություններով և վարքագծով ավելորդ շահարկումների առիթ տալով։

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ կառուցապատումներ իրականացնող մի ընկերություն 2019-ին Երևանի Գրիգոր Լուսավորչի 4/4 շենքի շինաշխատանքների ընթացքում, ընկերության 48 աշխատակիցների վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացված կեղծ հաշվետվություններով, վերջիններիս աշխատավարձերը սահմանել է 68-ից 150 հազար դրամ, մինչդեռ աշխատավարձերի համար ձևակերպված ընդհանուր 22 միլիոն 855 հազար դրամի փոխարեն որպես աշխատավարձ փաստացի վճարել է 50-ից 60 տոկոս ավելի՝ ընդհանուր 52 միլիոն 543 հազար 800 դրամ՝ ենթադրաբար խուսափելով հարկային պարտավորությունների կատարումից։ Նյութերի նախապատրաստման շրջանակներում ոստիկանության ծառայողների իրականացրած մի շարք դատավարական գործողությունների, այդ թվում՝ ընկերության գրասենյակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և նյութերին են կցվել վերը նշված հանգամանքները հիմնավորող փաստաթղթերը։ Ձեռք բերված փաստական տվյալները տրամադրվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն, որտեղից ստացվել է «պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկի» տեղեկանք, ըստ որի՝ 2019-2020թթ. ֆիզիկական անձանց վճարված, սակայն համապատասխան ձևակերպումներ չստացած գործարքներից պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 7 միլիոն 750 հազար 980 դրամ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ընկերության տնօրինությունը, գիտակցելով թույլ տրված չարաշահումների բնույթը, հավելյալ խոչընդոտներ չստեղծելու նպատակով հրաժարվել է փաստաբանական օգնության ծառայություններից, սեփական նախաձեռնությամբ իրականացրել է չվճարված հարկերի և տույժ տուգանքների հաշվետվության ճշգրտում և ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը։ Արդյունքում՝ քրեական գործի հարուցումը մերժվել է, և ընկերության բնականոն գործունեությունը շարունակվում է։

Բացահայտվել են մի ընկերության ապօրինությունները․պետությանը պատճառված վնասը վերականգնվել է