Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

«Ինչո՞ւ են ուզում լավրովյան պլանը խափանողների ձեռքերը կապել». Արմենակ Կյուրեղյան

291
Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 20:40
«Ինչո՞ւ են ուզում լավրովյան պլանը խափանողների ձեռքերը կապել». Արմենակ Կյուրեղյան

«Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Արմենակ Կյուրեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպես հապճեպ ծռերին դատել, երբ մյուսների դատերը տեղի չեն ունենում կորոնավիրուսի և այլ անհեթեթ պատճառաբանություններով։

Ժիրայր Սեֆիլյանի դեմ աննախադեպ հիմարության շինծու քրեական գործ է հարուցվել։ Ի՞նչն է պատճառը, ի՞նչ դավ է նյութվում, ինչո՞ւ են ուզում լավրովյան պլանը խափանողների ձեռքերը կապել, ի՞նչ նոր պլան է մշակվել Հայ ժողովրդի դեմ, ապագան ցույց կտա։ Մի բան հաստատ գիտեմ, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել և այդ իրավիճակի տերը ժողովուրդն է, և վա՜յ նրան, ով ժողովրդի ցասմանն արժանացավ, դպրոցում լավ չեք սովորել. «Սասնա Ծռերը»՝ դա Հայ Ժողովրդի հավաքական կերպարն է։ Դուք ձեզ եք դատում»։